Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմ, որը վերաբերում է նավթի մատակարարմանը։ Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Միշելն այդ կառույցի շինարարությունը կարևոր քայլ է համարել տարածաշրջանում էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացնելու և ռուսական բնական գազից հրաժարվելու ճանապարհին։. «Այդ տերմինալը ոչ միայն մեզ հնարավորություն կտա անկախ լինել էներգետիկ առումով, այլև թույլ կտա կատարել երկարաժամկետ նպատակներ, որոնք մենք դրել ենք կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի ոլորտում»,- ասել է Եվրախորհրդի ղեկավարը:
Խոսելով Ուկրաինայի իրադարձությունների մասին՝ Միշելն ընդգծել է, որ ԵՄ-ն «աջակցում է Ուկրաինային, որքան կարող է»: Նրա խոսքով՝ ԵՄ-ի նպատակն է «ոչնչացնել Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մեխանիզմը», «ռուսական նավթին վերաբերող հարցերում պատժամիջոցներ սահմանել»:
Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, Եվրահանձնաժողովը մայիսի 3-ին եվրահանձնակատարների կոլեգիայի նիստում կքննարկի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը: