ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման վարկանիշային հերթական աղյուսակը: Տղամարդկանց ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը /2864 միավոր/: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ լրատվական ծառայությունից։
Առաջին հարյուր շախմատիստների ցուցակում տեղ են գտել Հայաստանի երեք ներկայացուցիչներ. Գաբրիել Սարգսյանը /43-րդ,2694 /, Հրանտ Մելքումյանը /87 –րդ,2655/ և Հայկ Մարտիրոսյանը /94 –րդ,2652/:
Կանանց սանդղակը գլխավորում է չինուհի Հու Յիֆանը /2650/:
Մեր Էլինա Դանիելյանը 31–րդն է /2441/, Աննա Սարգսյանը 68–րդն է /2378/, իսկ Լիլիթ Մկրտչյանը 69-րդն է /2378/: