Ռեփեր 50 Cent-ը Twitter-ում հայտարարություն է հրապարակել Երևանում կայանալիք համերգի մասին:
«Երևան, Հայաստան: Այն տեղի կունենա հուլիսի 1-ին, «Հրազդան» մարզադաշտում՝ «ՀԱՅԱ» փառատոնի ժամանակ։ Մենք պատրաստվում ենք լավ ժամանակ անցկացնել։ Չկարոտե՛ք»,-գրել է նա։
ՀԱՅԱ-ն նոր նախագիծ է, որի նպատակն է Հայաստանում համերգային գործունեության նոր չափանիշների ստեղծումը։ Այն նախատեսված է տասնյակ հազարավոր այցելուների մասնակցությամբ լայնածավալ միջոցառումներ անցկացնել։ Ամբողջ տարածաշրջանում ՀԱՅԱ փառատոնը հանդիսանում է տարբեր երաժշտական ժանրերում հանդես եկող լավագույն արտիստների հանդիպման վայր: Սա նոր էջ է բացում Հայաստանի զբոսաշրջային հատվածի համար և նոր խթաններ է ստեղծում տնտեսական զարգացման համար։