Երեկ վաղ առավոտյան անհիմն մեղադրանքով բերման են ենթարկվել «Դիմադրություն» շարժման Արմավիրի մարզի պատասխանատու մեր ընկերները, խուզարկվել է ՀՅ Դաշնակցության Արմավիրի գրասենյակը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ ԳՄ-ն։
«Հայտարարում ենք՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կառույցն իր ողջ համահայկական ներուժով «Դիմադրություն» շարժման առաջին շարքերում է, և ապօրինի գործողություններով, ահաբեկչությամբ և մարդաորսությամբ չե՛ք հաջողի կասեցնել մեր պետականության համար մղվող աննահանջ պայքարը»,-նշվում է հաղորդագրության մեջ։