Այսօր՝ ժամը 07:15-ին, ոստիկանության աշխատակից ներկայացած առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով, մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀԿ-ի պաշտոնական էջը։
Մինչ այս պահը փորձ է կատարվում պարզել Հենրիխի գտնվելու վայրը։