Իրանի մայրաքաղաք Թեհրանում փայլուն ելույթներ են ունեցել հունահռոմեական ոճի մեր պատանի ըմբիշները: Այս մասին հայտնում են ըմբշամարտի ֆեդերացիայից։
Ոսկե մեդալակիրներ են դարձել 51 կգ քաշային Ալեքս Մարգարյանը և Հայկ Լյուդվիգյանը (55կգ): Արծաթե մեդալներ են նվաճել Սամվել Խաչատրյանը (45կգ), Արթուր Բուրսալյանը (55 կգ) և Պետրոս Արշակյանը (60կգ): Բրոնզե մեդալ է նվաճել 80 կգ քաշային Արման Մովսիսյանը:
Մեր հավաքականը թիմային հաշվարկվով զբաղեցրել է երկրորդ տեղը: Մեր թիմին մրցավայր են ուղեկցել մարզիչներ Ազատ Ամոյանն ու Հարություն Հովհաննիսյանը: