Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 10-ին ընդունել է Եվրոպական միության անդամ պետությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի, ՄԹ-ի և Շվեյցարիայի՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին և դեսպանությունների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Կողմերն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին:
Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է այս համատեքստում ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով այս հարցերում միջազգային հանրության աջակցության անհրաժեշտությունը: