Ոստիկանությունից հայտնում են, որ այս պահին մայրաքաղաքում փակված փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան:
Հիշեցնենք, որ ժամը 14։00-ի դրությամբ բողոքի ակցիայի 35 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն։
Հիշեցնենք նաև, որ Երևանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում փակվում են փողոցներ։ Իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։