Իրանի միջուկային ծրագրի շուրջ պատրաստվող համաձայնագրի բոլոր ասպեկտները 90 տոկոսով համաձայնեցվել են Վիեննայում բանակցությունների մասնակիցների միջև: Այս մասին երեքշաբթի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին հայտնել է իրանական դիվանագիտական աղբյուրը։
«Խոսքը հիմնականում բանավոր պայմանավորվածությունների մասին է, որոնք դեռ գրավոր փաստաթուղթ չեն դարձել», – հստակեցրել է նա:
Ավելի վաղ Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտնել էր Եվրոպական էմիսար Էնրիկե Մորայի՝ Թեհրան ժամանելու մասին, որը Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավարի տեղակալն է: Նրա խոսքով՝ իսպանացի դիվանագետը կհանդիպի Իրանի փոխարտգործնախարարի և Վիեննայում իրանական պատվիրակության ղեկավար Ալի Բաղերի Կանի հետ: Մորան Թեհրան մեկնելուց առաջ Twitter-ում գրել է, որ «մտադիր է շարունակել իրանական կողմի հետ աշխատանքը մնացած բացթողումները վերացնելու ուղղությամբ»: