Թուրինում կայացավ Եվրատեսիլ 2022 երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինն իր SNAP երգով ելույթ ունեցավ:
Ինչպես հայտնի է, կատարման բեմադրության հեղինակները ավստրիացի Մարվին Դիտմանն ու անգլիացի Դեն Շիպտոնն են։
Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ շաբաթ օրը՝ մայիսի 14-ին:
Առաջին մրցութային օրվա արդյունքներով եզրափակիչ դուրս եկան Շվեյցարիայի, Իսլանդիայի, Լիտվայի, Պորտուգալիայի, Նորվեգիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Հոլանդիայի ներկայացուցիչները։