Այսօր՝ մայիսի 11-ին՝ ժամը 12։00-ից մայրաքաղաքում կսկսվեն տարբեր ուղղություններով ավտոերթեր։ Այս մասին Armenia Today-Ին հաղորդեցին «Հայաստան» դաշինքից։
Ավելի ուշ՝ 16։00-ին, կսկսվի հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում։
Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում փակվում են փողոցներ։ Իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։