Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների ճնշող մեծամասնությունը աշխատավայրում է։ Որևէ մեկը դուրս գալու և բողոքի ակցիային միանալու ցանկություն չի հայտնել։ Զուտ՝ աշխատանքային օրը փոքր-ինչ երկարեց։
Այս մասին Facebook-յան իր էջում գրել է քաղաքապետարնի մամուլի խոսնակ Լևոն Սարդարյանը։
Նշենք, որ ընդդիմադիրներն այսօր շրջափակել են քաղաքապետարանի շենքը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ իրենք քաղաքապետարանի շենքը գրավելու ցանկություն չունեն։