«Յոթնյակի» երկրների ԱԳ նախարարները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) եռօրյա բանակցություններ կանցկացնեն։ Գլխավոր թեման Ուկրաինայի իրադրությունն ու հակառուսական նոր պատժամիջոցներն են լինելու։ Այս մասին հայտնում է TACC-ը։ Գերմանիան, որն այս տարի նախագահում է «Յոթնյակում», ԱԳ նախարարներին հրավիրել է Վանգելս կոմունա, որը գտնվում է երկրի հյուսիսում՝ Բալթիկ ծովի ափին:
Վերջին անգամ Գերմանիան «Յոթնյակի» արտաքին գործերի նախարարների բանակցությունները կազմակերպել էր 2015 թվականին. դրանք տեղի էին ունենում Լյուբեկում և այն ժամանակ ուղեկցվում էին հակագլոբալիստների զանգվածային բողոքներով ու ոստիկանության հետ բախումներով:
G7-ի ղեկավարներն ավելի վաղ հայտարարել են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրության մասին։ Մտադիր են նաև մի շարք այլ միջոցներ ձեռնարկել ՌԴ-ի վրա տնտեսական ճնշումն ուժեղացնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն Է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: