ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունն այսօր ժամանելու է Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից։
Հայաստանում ռուսական պատվիրակության գտնվելու ժամկետների և քննարկվող հարցերի օրակարգի մասին ոչինչ չի հաղորդվում:
Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հետ հանդիսանում է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի համանախագահը: Ապրիլի վերջին Բաքվում նա բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։