Քորթնի Քարդաշյանը՝ հայտնի աստղային ընտանիքի ներկայացուցիչներից մեկը, նյութական զգալի կորուստ է կրել։ Մոդելն ու հեռուստաաստղը կանգնել է փեսացուի նվիրած ամուսնական մատանու վրա՝ կոտրելով այն։ Այս մասին Քորթնին պատմել է «Քարդաշյաններ» ռեալիթի-շոուի եթերում, հայտնում է Page Six-ը։
Շոուի ընթացքում Քորթնիի բարեկամուհի Քրիս Ջեները աղջկան հարցրել է, թե ինչու է նա դադարել մատանին կրել։ Դրան Քորթնին պատասխանել է, որ աքսեսուարը վերանորոգման մեջ է։ Տնային գործերով զբաղվելիս 41-ամյա մոդելն իր կողքին մատանի է դրել հատակին, բայց հետո մոռանալով՝ կանգնել է վրան։
Դրանից հետո, Քորթնի Քարդաշյանի խոսքով, ինքը մի քանի ժամ լացել է՝ նախքան պատահած փեսային խոստովանելը: Երաժիշտ Թրեվիս Բարքերը, ով սիրեցյալին նվիրել է այդ զարդը, 2021 թվականի աշնանը նրան առաջարկ է արել, աղջկա խոսքով՝ ըմբռնումով մոտենալով իրավիճակին և չի քննադատել նրան: