Թբիլիսին չի ճանաչի Ռուսաստանին միանալու մասին Հարավային Օսիայի դե ֆակտո հանրաքվեն։ Այս մասին շաբաթ լրագրողներին հայտնել է «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։
«Մենք ունենք մեր հստակ քաղաքականությունը։ Իհարկե, մենք չենք ճանաչի ոչ դե ֆակտո իշխանությունը (Հարավային Օսիա-խմբ.), ո՛չ դե-ֆակտո ընտրություններ, ո՛չ դե-ֆակտո հանրաքվե (Հարավային Օսիայում ՌԴ-ին միանալու մասին-հեղ.) Այս կապակցությամբ մեր դիրքորոշումը շատ հստակ է։ Մենք կհետևենք հենց այդ գծին», – ասել է Կոբախիձեն՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նախօրեին Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել և գործող նախագահ Անատոլի Բիբիլովին է ուղարկել ՌԴ-ին Հանրապետության միանալու վերաբերյալ հանրաքվեի անցկացման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը: