Թուրքիան, միևնույն է, թույլ չէր տա Կիպրոսին անդամակցել ՆԱՏՕ-ին, նույնիսկ եթե կղզու իշխանությունները նման նպատակ հետապնդեին։ Այս մասին շաբաթ հայտարարել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը Լիմասոլից հյուսիս գտնվող Պալոդյա գյուղում կիպրոսյան մարտիկների ազգային կազմակերպության անդամների համար վերականգնողական կենտրոնի նոր թևի բացման արարողությունից հետո։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Կիպրոսը ձգտում ունի մտնել Հյուսիսատլանտյան դաշինք, պետության ղեկավարն ասել է, որ կարծում է, որ «դեռ շատ վաղ է նման բան քննարկելը», և բացի այդ, լուրջ խոչընդոտներ կան նման հեռանկարների իրականացման համար:
«Նույնիսկ եթե Կիպրոսի կառավարությունը նման ցանկություն ունենար, ապա տեղի կունենար բախում ընթացակարգային հարցերի հետ, հատկապես Թուրքիայի առարկության հետ», – նշել է Անաստասիադիսը՝ հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ին նոր երկրի ընդունման համար պահանջվում է դաշինքի անդամ հանդիսացող բոլոր պետությունների միաձայն համաձայնությունը:
«Բացի այդ, մենք փոքր երկիր ենք Իհարկե, մեզ պաշտպանություն է պետք, և խնդիրն այն է, որ այդ պաշտպանությունն արդյունավետ լինի, և ցանկացած որոշում հավանության արժանանա ժողովրդի կողմից», – հավելել է նախագահը։