Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվել է անվանի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը՝ ամբողջովին արդիականացված, նոր գույներով և ծավալուն ցուցադրությամբ: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային պատկերասրահից:
Ներկայացված են մարմարից, կրաքարից, բրոնզից, փայտից և նույնիսկ ամենակարծր բելգիական գրանիտից կերտված տարբեր ժանրերի 50-ից ավելի ստեղծագործություններ` դիմաքանդակ, անիմալիստական քանդակ, պատմական, դիցաբանական և այլ թեմաներով երկեր: Ցուցասրահը բաց է ամեն օր, բացի երկուշաբթի օրից, ժամը՝ 11:00–17:30: