Թուրքիան երկու տարվա ընթացքում մարտական տանկի սեփական արտադրության կսկսի: Այս մասին հայտնում Է TACC-ը՝ վկայակոչելով CNN Türk հեռուստաալիքին:
Տեղեկատվության համաձայն՝ 65 տոննա կշռով տանկը հագեցած կլինի Aselsan ընկերության մշակած ակտիվ պաշտպանության համակարգով՝ այն դարձնելով անխոցելի ամենաժամանակակից այնպիսի հակատանկային հրթիռային համալիրների համար, ինչպիսին Javelin-ն է: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականին ։
Altay-ի արտադրության պայմանագիրը ստորագրվել է 2018 թվականին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի և BMC ընկերության կողմից: Այն գնահատվում է 500 մլն դոլար. առաջին փուլում նախատեսվում է 250 տանկերի թողարկում: Անկարայի նպատակն է նման հազար մարտական մեքենա ունենալ: