Ֆինլանդիան պաշտոնապես հայտարարել Է Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) անդամակցելու որոշման մասին: Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այս մասին ասված է Ֆինլանդիայի կառավարության հայտարարության մեջ:
Ինչպես ավելի վաղ նշել էր ԱԳ նախարար Պեկա Հաավիստոն, ՆԱՏՕ-ի կենտրոնակայան հայտը Բրյուսել կուղարկվի չորեքշաբթի:
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին ակտիվացել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության շուրջ քննարկումը։ Կազմակերպության հիմնական անդամները աջակցել են նման գաղափարին։ Ֆինլանդիայի խորհրդարանականների մեծամասնությունը կողմ է արտահայտվել միանալուն։ Նման հնարավորություն է դիտարկում նաև Շվեդիան:
Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան դրական չի համարում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հնարավորությունը, քանի որ, նրա խոսքերով, սկանդինավյան երկրները հյուրատուն են ահաբեկչական այն կազմակերպությունների համար, որոնք Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամ են: Չավուշօղլուն երեկ հայտարարել է, որ որ Թուրքիայի բնակիչների մեծ մասը դեմ է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը ու Անկարային խնդրում է դադարեցնել գործընթացը: