Մի շարք արտասահմանյան ԶԼՄ-ներ անդրադարձել են Թուրքիայի արձագանքին՝ կապված Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության վերաբերյալ։
Նշենք, որ միջազգային մամուլի հայտնի պարբերականները հիմնականում կոշտ քննադատության են ենթարկել Թուրքիայի իշխանությունների քաղաքականությանը։
Ria.ru-ն հավաքել է միջազգային մամուլի արձագանքները։ Մեջբերում ենք հատվածներ։
Wall Street Journal․ «Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում անորոշություն է մտցրել․ այդ քայլը զարմացրել է եվրոպացի առաջնորդներին»։
Washington Post․ «Քանի որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է դաշինքի բոլոր անդամների միաձայն աջակցությունը, Թուրքիան կարող է խանգարել Սկանդինավյան երկրների անդամակցությանը, սակայն Ստոկհոլմը, Հելսինկին և Անկարան վերջին օրերին բանակցություններ են վարում հարցերի լուծման համար»։
Independent․ «Էրդողանի հայտարարություններում թշնամական նոտաներ են ավելանում հատկապես, երբ խոսքը վերաբերում է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության վերաբերյալ Հելսինկիի և Ստոկհոլմի դիրքորոշմանը»:
Guardian․ «Էրդողանն առաջին անգամ չէ, որ դեմ է այդ երկու երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Թուրքիայի դիրքորոշումը կդանդաղեցնի գործընթացը»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան դրական չի համարում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հնարավորությունը, քանի որ, նրա խոսքերով, սկանդինավյան երկրները հյուրատուն են ահաբեկչական այն կազմակերպությունների համար, որոնք Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամ են: Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել է, որ որ Թուրքիայի բնակիչների մեծ մասը դեմ է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը ու Անկարային խնդրում է դադարեցնել գործընթացը: