Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Հայտնի է, որ Գալեյանը սրտի ստենտավորման է ենթարկվել ոչ վաղ անցյալում։ Նրա ինքնազգացողությունը վատացել է։
Նշենք, որ նրան գնդապետ Արեգ Մադաթյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: