ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարություններին։
«Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ըստ այդմ, հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար»,- հայտարարել է Հունանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը երկու անգամ չեղյալ է հայտարարել երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հարցով հանձնաժողովների հանդիպումը։ Ըստ Ալիևի՝ ապրիլի 29-ին Հայաստանը չեղյալ է հայտարարել արդեն համաձայնեցված հանդիպումը, ինչպես նաև հրաժարվել է մայիսի 7-11-ին սահմանին նոր հանդիպում անցկացնելուց։