44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորեղբայրը՝ Արթուր Գալեյանն ազատ արձակվեց։
«Դատարանը բավարարեց մեր կողմից ներկայացված բողոքը, ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ։ Դատարանը նշեց նաև հիմնավոր կասկածի բացակայությունը»,-լրագրողների հետ զրույցում նշեց Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է, որ մայիսի 17-ին` ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք սահմանված կարգի խախտմամբ, մուտք է գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք։ Նրանք չեն ենթարկվել զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին: Ըստ ՔԿ-ի` նրանք Մխիթար Գալեյանի հայրն ու հորեղբայրն են՝ Գարիկ և Արթուր Գալեյանները, ինչպես նաև քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը: