1991 թվականին Լիտվան առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Այս մասին նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Նրա խոսքով՝ այդ ժամանակվանից Լիտվան աջակցում է ժողովրդավարության հայաստանյան ջանքերին, օժանդակում է Արևելյան գործընկերության ծրագրերին։
«Մենք այն կարծիքին ենք, որ սա չափազանց կարևոր գործիք է՝ Լիտվան օժանդակում է Հայաստանի ինտեգրումը եվրոպական ընտանիքին։ Լիտվան օժանդակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերմանը»,- ասաց Նաուսեդան՝ հավելելով, որ հնարավորություն է ունեցել այցելել ու ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
«Սա մի բան է, որը նորից երբեք չպետք է կրկնվի այս երկրագնդի վրա։ Դժբախտաբար, շատ տեղին է հիմա, երբ պատերազմ է ընթանում մեր հարևան երկրում։ Մենք չպետք է մոռանանք, որ ազատությունը ողջ ժողովրդավարական ազգությունների համար չափազանց կարևոր է»,- ասաց Նաուսեդան։
Նշենք, որ Նաուսեդան ՀՀ է ժամանել երկօրյա պաշտոնական այցով։