Հայ գործարարների ասոցիացիան հայտարարում է Հայաստանում ստարտափ-նախագծերի խոշորագույն մրցույթի մեկնարկի մասին: Առաջին միջոցառումը, որը կոչվում է Buissness: Next Station, տեղի կունենա հունիսի 11-ին Prime hall-ում։ Բանախոսները կպատմեն իրենց բիզնեսում նորարարական տեխնոլոգիաների կիրառման մասին, կկիսվեն իրենց փորձով՝ հաշվի առնելով, որ Հայաստանում ՏՏ ոլորտը զարգանում է արագ տեմպերով: Սպասվում է, որ հունիսի 11-ին Prime hall-ում մինչև 1300 մարդ կմասնակցի։
Ինչպես հայտնում են կազմակերպիչները, համաժողովի հիմնական թեման կդառնա իրական հատվածի թվայնացումը և բիզնեսում տեխնոլոգիաների ներդրումը, ինչպիսիք են արհեստական ինտելեկտը, բլոկչեյնը, վիրտուալ իրականությունը, տվյալագիտությունը (Data Science), ինչպես նաև կիբեռանվտանգությունը:
Buissness: Next Station կոնֆերանսի սկիզբ ժամը 13:00-ին է, մուտքն անվճար է։
Միջոցառման գրանցումը կարելի է կատարել ասոցիացիայի կայքում՝ հետևյալ հղումով։
Նշենք, որ ծրագրի հաջորդ միջոցառումը՝ ստարտափ-նախագծերի հեղինակների համար Հայաստանում խոշորագույն Buissup Global Forum երիտասարդական ֆորումը տեղի կունենա սեպտեմբերի 5-11-ը, որի արդյունքում կորոշվեն 10 հաղթող-նախագծեր, որոնք ֆինանսավորում կստանան իրենց նախագծերի իրականացման համար:
Հիշեցնենք, որ միջոցառումներն իրականացվում են Ռուսաստանի Հայ գործարարների ասոցիացիայի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի ֆինանսական աջակցությամբ։