ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ելույթ ունենալով Ջորջթաունի համալսարանի շրջանավարտների առջև, ակնարկել է, որ Միացյալ Նահանգների ներկայիս իշխանությունները չեն պլանավորում կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է TACC-ը:
«Այո, Նյու Յորքի համալսարանի դիպլոմների հանձնման արարողությանը ելույթ է ունեցել երգչուհի Թեյլոր Սվիֆթը: Բայց իմ աշխատակազմը թույլ չտվեց ինձ այստեղ բերել իմ կիթառը, որպեսզի Թեյլոր Սվիֆթի՝ We Are Never Ever Getting Back Together (մենք այլևս երբեք միասին չենք լինի) երգը նվիրեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նրանք ասել են, որ դա ոչ դիվանագիտական, նաև անհարմար քայլ կլինի»,-ասել է պետքարտուղարը:
Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Նա ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինական տարածքների օկուպացիան, և նպատակներն են երկրի ապառազմականացումն ու ապամիջուկայնացումը: ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ի պատասխան ՌԴ-ի դեմ լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել և ակտիվացրել են Կիևին զենքի մատակարարումը: