Զինուժի տեսանյութը պատմում է մայոր Հարություն Մանուչարյանի մասին: Նա 44-օրյա անմահ հերոսներից է, հերոսաբար կռվել է Հադրութում՝ իր կյանքը նվիրելով հայրենիքին:
Տիկին Գայանեն՝ Հարությունի մայրը, 1988-ի Սումգայիթյան ջարդերի ժամանակ փախել է ու ապաստան գտել Հայաստանում:
«Որդուս փաթաթել է կարպետի մեջ, որ նրան հանկարծ ոչինչ չպատահի: Հետո, երբ հասանք Ծավագյուղ, նոր կարպետը բացեցի՝ տեսնեմ, շնչում է, թե ոչ»,-պատմում է մայրը:
Տարիներ անց՝ հրաժարվելով փախստականի կարգավիճակից, Հարությունն ստանում է ՀՀ քաղաքացիություն, ընդունվում ռազմական համալսարան:
«Ամբողջ կյանքը նվիրեց հայրենիքին, չամուսնացավ, ինքն իր մասնագիտությունը շատ էր սիրում»,-պատմում է մայրը:
Նույնը փաստում են նաև մարտական ընկերները:
«Միշտ ասում էր՝ մենք կիսատ գործ ունենք, մենք մեր հայրենիքի պաշտպանությունը ավելի լավացնենք, ավելի լավ կազմակերպենք»,-նշեց ընկերներից մեկը:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: