Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ալիքում Չեչնիայից դեպի Լուգանսկ մեկնած զինյալների հաջող առաջխաղացման մասին է պատմել։
Նա հրապարակել է կադրեր, որտեղ ստորաբաժանումների հրամանատարները կիսվում են հատուկ գործողության մանրամասներով, նկարագրում են մարտերի վարման մարտավարությունն ու զենքը, որն օգտագործում է հակառակորդը:
«Չնայած կատաղի դիմադրությանը` մեր մարտիկների առաջխաղացումը հաջող է ընթանում։ Դա տեսանելի է քաղաքի շրջակայքում գտնվող Պոպասնայա բնակավայրերի օրինակով։ Այստեղ չեչեն զինծառայողները մոխրի մեջ ջախջախել են թշնամուն»,- գրել է Կադիրովը։
Չեչնիայի ղեկավարը հավելել է, որ Լուգանսկ են ուղարկվել «ամենամարտունակ ստորաբաժանումները», իսկ նրանց հաջողությունը «ժամանակի հարց է»: