«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում իրականացվեց «Գույն և երաժշտություն» լուսաձայնային ինստալյացիա-ցուցադրությունը։
Հայաստանի ազգային պատկերասրահի և ՀՀ ԿԳՄՍ նախարարություն պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի համագործակցությամբ՝ միջոցառումը տեղի ունեցավ երեկ։
Գառնու տաճարի ճակատային սյուներին ներկայացվեցին Ազգային պատկերասրահի հավաքածուի մի շարք բարձրարժեք ստեղծագործությունների թվային պատկերներ: