Այն հայտարարությունները, որոնք ընդունվեցին Բրյուսելում, ամրապնդեցին այն մտահոգությունները, որոնք վերջին ամիսներին առկա էին հանրության մոտ։ Հայաստանն առաջնորդվում է բացառապես թուրք-ադրբեջանական օրակարգով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշել է, որ հաշվի առնելով նաև իշխանության հայտարարությունները՝ Արցախը դրվելու է Ադրբեջանի վերասհկողության ներքո։
Անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Արցախում հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերի լուծման անհրաժեշտության մասին հայտարարությանը՝ Աբրահամյանը նկատեց․ «Այդ ամենը որևէ կապ չունի ինքնորոշման իրավունքի, որևէ կապ չունի անկախության հետ։ Դա ուղիղ տեքստով նշանակում է Արցախի հանձնում ադրբեջանական վերահսկողությանը։ Այսօր 100-110 հազար հայի ճակատագիրը, ֆիզիկական գոյությունն անվտանգային սպառնալիքի տակ է»։
Նա նշել է, որ վտանգված է նաև Հայաստանի Հանրապետությունը։