Այսօր թալանի փրկության, ժողովրդավարության և կոռուպցիայի դեմ պայքարի դիմադրության շարժման մի շարք ակտիվիստներ, որոնք համատեղության կարգով նաև պատգամավորի մանդատ են դեռ կրում, ասպատակել էին ԱԳՆ-ի շենք։ Այս մասին ԱԺ հայտարարույունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
«Այդ անձինք ներս են մտել իրենց աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարող պետական ծառայողների սենյակներ, վանկարկում էին իրենց մտահորիզոնի սահմաններին համապատասխան կոչեր»,- նշեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորները ստիպում էին ԱԳ նախարարի տեղակալին տեսախցիկների առաջ հանդես գալ կոչերով, ինչն ահաբեկչական խմբակների գործելաոճ է։