Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճի կարգավորմանն ուղղված ջանքերին։ Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, այս մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը:
Իրանը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճը միջազգային իրավունքի ճանաչված սկզբունքներին համապատասխան կարգավորելու ջանքերը՝ ներառյալ տարածքային ամբողջականության, տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ինքնիշխանության և իրավունքների հարգումը, հայտարարել է Խաթիբզադեն: