«Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից շարունակում է բողոքի իր ակցիանեը։ Այսօր նրանք շրջափակել են նախագահի նստավայրը։ Ընդդիմությունը շղթա է կազմել և ցանկանում է արգելափակել նստավայրի մուտքերը։
«Ոչ մի աշխատակից չպետք է մուտք գործի շենք»,- ասաց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
«Երկրում համաժողովրդական շարժում է տեղի ունենում, սակայն այստեղ նստած անձը իրականությունից կտրված է, նա ոչ թե նախագահ է, այլ ՔՊ-ի ներկայացուցիչն այս շենքում»,- ասաց Սաղաթելյանը։
Ոստիկանությունը պահանջում է ցուցարարներից դադարեցնել գործողությունները, սակայն հրահանգն ընդդիմությունը խլացնում է բարձր երաժշտությամբ և «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումներով։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն արդեն մի քանի շաբաթ է, ինչ 08։00-ից ողջ մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ է իրականացնում, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։