«Դիմադրություն» շարժումը նստացույց է անում Լուսավորիչ-Պռոշյան խաչմերուկում։ Քաղաքացիներից ոմանք նստած են գետնին, իսկ մյուսները կանգնած են փողոցում և ամբողջովին փակել են երթևեկությունը։
Նշենք, որ ավելի վաղ ամբողջովին պարալիզացրել են նախագահի նստավայրի մուտքերը և հայտարարել, որ այնտեղի 155 աշխատակիցները չեն կարողացել մուտք գործել շենք։
Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։