Գոյություն ունեն երկու կողմից սահմանված տուրքեր, ինչպես իրանական բեռնատարների Հայաստան մուտքի համար, այնպես էլ հակառակը։ Այդ արժեքն իրանական կողմը սահմանել է մոտ 240 դոլար, հիմա առաջարկում են այն դարձնել 120, բայց պայմանով։
Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պարզաբանելով մաքատուրքերի բարձրացման մասին լուրերը։
«Չեզոք գոտում պետք է դադարեցվի բեռների փոխադրումը, և հայկական բեռնատարները պետք է անցնեն Իրան։ Խնդրել ենք Իրանին՝ առայժմ մինչև մեկ ամիս չփոփոխել կարգավորումները և ազատականացնել բեռնափոխադրումները»,- մենաբանեց նախարարը։