Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի տղամարդկանց առաջնությունում մեկնարկում են քառորդ եզրափակիչի մենամարտերը: Հայաստանը մրցումային 5-րդ օրն ունի 9 մասնակից:
Ցերեկային մրցահերթում պայքարի մեջ կմտնի Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), որը կմրցի Իսպանիայից Մարտին Մոլինա Սալվադորի հետ:
Հովհաննես Բաչկովի (63,5 կգ) երկրորդ մրցակիցը ազգությամբ չեխ Նովակ Պետրն է:
Երկրորդ մենամարտը կանցկացնի 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, որի մրցակիցը խորվաթ Լուկա Պլանտիչն է:
Ժամը 14:00-ից սկսած ԵԱ-ում իր առաջին մենամարտը կանցկացնի 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը: Նրա հետ կմրցի վրացի Սախիլ Ալակվերդովին: Դավիթ Չալոյանի երկրորդ մրցակիցը ընթացիկ առաջնությունում իսպանացի Այուբ Ղադֆան է:
Երեկոյան մրցահերթում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնի 4 բռնցքամարտիկ․ Գուրգեն Մադոյանը, Ռաֆայել Հարությունյանը, Արթուր Բազեյանը, Նարեկ Մանասյանը։