Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավարի առաջին տեղակալ Եկատերինա Ռոժկովան հայտարարել է, որ երկրի բյուջեն ՌԴ հատուկ գործողության սկսվելուց ի վեր գործընկեր երկրներից 6,5 մլրդ դոլար է ստացել: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
«Պատերազմի սկսվելուց ի վեր Ուկրաինան գրեթե 6,5 մլրդ դոլար է ստացել գործընկեր երկրներից՝ տնտեսությանն աջակցելու համար: Այդ բոլոր գումարները գնում են բյուջե», -ասել է պաշտոնյան:
Ռոժկովայի խոսքով՝ այդ գումարի մեջ մտնում են ինչպես դրամաշնորհային, այնպես էլ վարկային միջոցները: Այդուհանդերձ, նա չի հստակեցրել, թե միջոցների որ մասն է անհատույց ստացվել և որքան հարկ կլինի վերադարձնել: Նա չի բացահայտել նաև վարկերի տոկոսադրույքները՝ նշելով միայն, որ տոկոսադրույքը ցածր է:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: