Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը գոհ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գազի գնի շուրջ բանակցությունների արդյունքներից, հայտնում է «РИА Новости»-ն։
Սերբիայի ղեկավարի խոսքով՝ Սերբիայի համար ռուսական գազի գինը մոտ երեք անգամ ցածր կլինի շուկայական միջինից։
Նա հայտնել է, որ միայն Հայաստանն ու Բելառուսը, որոնք ԱՊՀ անդամ են, ռուսական գազն ավելի ցածր գնով են ստանում։ «Բանակցությունները շարունակվում են լրացուցիչ 800 մլն խմ գազի շուրջ։ Այս աճը կապված է Սերբիայի զարգացման հետ։ Այսպիսով, ծավալների մի մասի գնի հարցը մնում է։ Իսկ 2,2 միլիարդ խորանարդ մետր գազի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագահ Պուտինի հետ Եվրոպայում ամենաբարենպաստ գնի շուրջ, հնարավոր է՝ բացառությամբ Բելառուսի և Հայաստանի, որոնք գտնվում են ԱՊՀ-ում»,- լրագրողներին ասել է Վուչիչը։