Ռուսական կողմը առողջ է համարում ՝ ՌԴ-ին անդամակցելու հանրաքվեի մասին հրամանագրի գործողությունը դադարեցնելու մասին Հարավային Օսիայի նոր ղեկավարի որոշումը, РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նշենք, որ երկուշաբթի Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը մինչև խորհրդակցությունների ավարտը դադարեցրել է Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հանրաքվե նշանակելու մասին հրամանագրի գործողությունը:
«Հաշվի առնելով, որ նախկին նախագահ Ա. Ի. Բիբիլովի այս նախաձեռնությունը մեզ հետ համաձայնեցված չէր, պետության նոր ղեկավարի որոշումը՝ «Հարավային Օսիայի Հանրապետության հանրաքվե նշանակելու մասին» 2022 թվականի մայիսի 13 – ի հիշյալ հրամանագրի գործողությունը կասեցնելու մասին, գնահատում ենք որպես առողջ, որը համապատասխանում է մեր երկրների միջև դաշնակցային ոգու և Ռուսաստանի և Հարավային Օսիայի համար նշանակալի հարցերի շուրջ երկկողմ սերտ համակարգման սկզբունքին», – նշել է Զախարովան։
«Ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել հարավօսական գործընկերների հետ՝ Հարավային Օսիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հետագա ինտեգրման ուղիները քննարկելու նպատակով», – հավելել է նա: