Վաղը՝ ժամը 13։00-ին շուրջ 3 տասնյակ կուսակցությունների հետ ենք հանդիպելու։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Դիմադրության շարժման» առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտնեց, որ օրվա երկրորդ կեսին արտախորհրդարանական ուժերի կողմից կունենան իրենց ներկայացված փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշումը։
«Վաղը մեր պատգամավորները հանդիպումներ կունենա Գրողների միության, ԳԱԱ և տարբեր գիտական, կրթական հաստատությունների ղեկավարների հետ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը»,-նշեց նա։
«Վաղը 17։00-ին այս հրապարակից կանանց և երեխաների մասնակցությամբ երթ կլինի։ Բոլոր մեր հայրենակիցներին՝ իրենց երեխաների հետ հրավիրում ենք այստեղ»,-հայտարարեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ վաղը երեկոյան հանրահավաք կամ երթ չի նախատեսվում։