Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ այսօր տեղի է ունեցել դեսպան Վլադիմիր Կարապետյանի հանդիպումը Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ Մերի Հակոբյանի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Մերի Հակոբյանը ներկայացրել է Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում առաջացած մարտահրավերները: Նշվել է, որ հրատապ խնդիրներից է՝ տարածքների ականազերծումը:
Նախարարի տեղակալը ընդգծել է Ուկրաինայի ՆԳՆ-ը պատրաստակամությունը խորացնելու հայ գործընկերների հետ արդեն իսկ ձևավորված լավ հարաբերությունները, մասնավորապես՝ կիսվել ոստիկանության բարեփոխման գործում Ուկրաինայի ձեռք բերված մեծ փորձով: