«Ռոսիա» ավիաընկերությունը կանոնավոր չվացուցակի շրջանակներում սկսում է ուղիղ չվերթներ իրականացնել Եկատերինբուրգից դեպի Երևան և Մինվոդի: Այս մասին հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից։
Ընկերությունից հայտնել են նաև, որ կավելացնեն դեպի Հայաստան չվերթների թիվը։ Ըստ չվացուցակի՝ հունիսի 10-ից Հայաստանի մայրաքաղաք թռիչքների հաճախականությունը Մոսկվայից կավելանա մինչև երեք (SU/FV6609, SU/FV6611, SU/FV6607), Սոչիից՝ օրական երկու չվերթ (SU/FV6719 և SU/FV6819):
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հունիսի 12-ից Եկատերինբուրգ- Երևան SU/FV6937 չվերթը շաբաթական երկու անգամ կիրականացվի չորեքշաբթի և կիրակի օրերին, իսկ SU/FV6938 հետադարձ չվերթը՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին:
Հունիսի 11-ից Երևան են ժամանում շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և շաբաթ օրերին, SU/FV6933 և հակառակ ուղղությամբ՝ SU/FV6934 չվերթները:
Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի հարավային քաղաքներից դեպի Երևան թռիչքների սահմանափակումների վերացումից և ժամանակավորապես փակ օդանավակայանների գործարկումից հետո ավիաընկերությունը պատրաստ է սկսել ուղիղ չվերթներ իրականացնել Վորոնեժից, Կրասնոդարից և Դոնի Ռոստովից դեպի Երևան: