Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր և հունիսի 3-5-ը՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ, հունիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերի առանձին շրջաններում այսօր և հունիսի 3-6-ը՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 3-5-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։