Կառավարության այսօրվա ընդունած բարեփոխման արդյունքում նախատեսվում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՊՆ համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողի համար սահմանել բնարականային ապահովման նոր տեսակ: Այն մշտական օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով տրվելու է սպային:
Նա բնակարանն այդ պահին ստանում է և կարող է այն օգտագործել ինչպես ուզենա, սակայն չի կարողանա վաճառել: Կարող է բնակվել, վարձակալության տալ, բայց լիարժեք սեփականության իրավունք չի ստանում։ Դա տեղի է ունենում միայն 20 տարի պայմանագրային ծառայությունն ավարտելուց հետո։
Կարգավորումները 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողներին են վերաբերվում:
«Սա բնակարան ստանալու ծրագիր չէ, սա սպա դառնալու ծրագիր է՝ բառիս ամենաբարձր իմաստով»,- նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ այսպիսով խթանվում է ռազմական կրթությունը։