Հուլիսի 1-ից շրջանառության մեջ է մտնելու կանխիկի կրճատման մասին օրենքը։ Այլևս բնակարանների և ավտոմեքենաների առուվաճառք հնարավոր չի լինի իրականացնել կանխիկ եղանակով: Այս մասին այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այնպիսի դրույթ է լինելու, որ եթե հանկարծ որևէ պարագայում կանխիկ վճարումներով տեղի ունենա գործարքը և չարձանագրվի անկանխիկ փոխանցումը, ապա կարող է հետագայում գործարքն առ ոչինչ ճանաչելու հիմք դառնալ»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ոչ թե ուզում են բարդացնել մարդկանց կյանքը, այլ պարզեցնել: