ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթին, որում ներառվել են Ռուսաստանից նավթի մասնակի էմբարգոն, «Սբերբանկի» նկատմամբ պատժամիջոցները։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր լավատեղյակ աղբյուրին:
Նշվում է նաև, որ պատրիարք Կիրիլը չի հայտնվել այն անձանց ցուցակում, որոնց նկատմամբ սահմանափակող միջոցներ են սահմանվում: Ավելի վաղ Հունգարիան պնդել է, որ նա չընկնի ԵՄ-ի պատժամիջոցների նոր փաթեթի մեջ:
Արևմտյան ԶԼՄ-ները նշում են, որ այդ միջոցառումների վերջնական հաստատումը և պաշտոնական հրապարակումը սպասվում է ուրբաթ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն Է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: