Թուրքիան Ուկրաինայի զինված ուժերին անվճար կփոխանցի Bayraktar TB2 հարվածային անօդաչու սարքը։
«Коммерсант» – ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը։ Պարբերականը գրում է, որ Լիտվայում ավելի վաղ անօդաչու թռչող սարքի դրամահավաքի մասին էր հայտարարվել։ Գումարը կուղղվի Bayraktar-ի գնման և այն Ուկրաինային փոխանցելու համար։
Նշվում է, որ մայիսի վերջին դրամահավաք է հայտարարել լիտվական Laisves TV հեռուստաալիքը: Անհրաժեշտ գումարը՝ 5 մլն եվրո, ստացվել է երեք օրում։ Ընդհանուր առմամբ անօդաչուի համար 5,9 մլն եվրո է հավաքվել։