Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը կրակել և սպանել է մի տղամարդու: Ինչպես գրում է Коммерсант-ը, պարզվել է, որ նա խորհրդատվական ընկերության սեփականատեր, 62-ամյա գործարար Հովհաննես Քամարյանն է։
Քամարյանը սպանվել է, երբ նա մի աղջկա հետ դուրս է եկել Կոմսոմոլսկի պողոտայի «Սեյջի» ռեստորանից։
Հաղորդվում է, որ անհայտ անձը կրակել է տղամարդու մեջքին և գլխին, որից հետո բջջային հեռախոսով լուսանկարել է մահացածին և դիմել փախուստի։
REN TV-ի տվյալներով՝ ենթադրյալ հանցագործը 25 տարեկան է, նա հետախուզման մեջ է:
Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ սպանվածը Հայաստանում հետախուզման մեջ է։ Նա հետախուզվում էր սպանություն նախապատրաստելու համար, պարզաբանում է «ՌԻԱ Նովոստի»ն։
ԿԽՄԿ-ն հայտնել է, որ տղամարդը ծնվել է 1960 թվականին, անունը և այլ տվյալներ չեն նշվում։
Նշվում է, որ գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ (սպանություն) և 222-րդ (զենքի ապօրինի շրջանառություն) հոդվածներով:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հայ գործարար Հովհաննես Քամարյանի սպանության մեջ մեղադրվողը հայտնաբերվել ու ձերբակալվել է: