«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 11․00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 20 տրանսպորտային միջոց, որոնցից 17-ի ղեկին եղել են անչափահասներ, երկու անձ մեքենան վարել են առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ ոչ սթափ վիճակում։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել։
Նշենք, որ հունիսի 3-ին հանրակրթական դպրոցներում նշվում է «Վերջին զանգը»։